Օրվա լրահոս

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, ևս 5 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1145 դեպք, վարակվածներից 927-ն առողջացել է, 16-ը` մահացել:

6459 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 353 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

 

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 16 652 435 է, մահացել է 656 678 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Վերջին նորություններ