Օբամեյանգի դուբլի շնորհիվ «Արսենալը» 14-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը

Լոնդոնի «Արսենալը» 14-րդ անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։ «Ուեմբլիում» տեղի ունեցած եզրափակչում Միկել Արտետայի սաները 2:1 հաշվով կամային հաղթանակ են տարել «Չելսիի» նկատմամբ:

Հանդիպան հաշիվը 5-րդ րոպեին բացել է «Չելսիի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։ 28-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 11 մետրանոցի հարվածով հավասարեցրել է հանդիպման հաշիվը: 67-րդ րոպեին գաբոնցի հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։

Վերջին անգամ «Արսենալը» Անգլիայի գավաթը նվաճել էր 2017 թվականին՝ դարձյալ 2։1 հաշվով պարտության մատնելով «Չելսիին»։

Քաղաքականություն

Պատահարներ