Դեռահասների խումբը AK-47 ինքնաձիգերով զինված ներխուժել է Դոնալդ Թրամփի առանձնատան տարածք

ԱՄՆ-ում դեռահասների խումբը AK-47 ինքնաձիգերով զինված ներխուժել է նախագահ Դոնալդ Թրամփի առանձնատան տարածք: Ֆլորիդա նահանգի Մարա-Լագո քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 3 դեռահասի, հայտնում է Associated Press-ը: 

 

Ըստ լրատվամիջոցի` դեռահասների մոտ եղել է նաեւ 14 փամփուշտ: Երբ նրանք տեսել են ոստիկաններին, մեքենայով փախուստի են դիմել: Հանդիպելով ոստիկանության երկրորդ մեքենային, իրենց անձնական մեքենան թողել են ու փորձել շրջափակումից դուրս գալ: Իրավապահները պատանիներին հայտնաբերել են ուղղաթիռի և շան օգնությամբ: Նրանք զինամթերքով պայուսակը դեն են շպրտել: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ դեռահասները բախտավոր աստղի տակ են ծնվել, քանի որ ԱՄՆ-ի նախագահն ընտանիքի հետ կալվածքում չի եղել:

 

В поместье Трампа проникли три подростка с АК-47 - РИА Новости ...
Трое подростков с автоматом Калашникова арестованы в поместье ...

Քաղաքականություն

Պատահարներ