Բեյրութում ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 720-ը

Բեյրութում նախօրեին տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում ուժայինների հետ բախումների հետևանքով վիրավորում ստացած ցուցարարների թիվը գերազանցել է 720-ը․ ավելի վաղ հայտնի էր դարձել 490 վիրավորի մասին, որոնց թվում անվտանգության 70 աշխատակից է եղել․ մահացել է իրավապահ մի աշխատակից, հայտնում է aljazeera.com կայքը։ 

 

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի կառավարության հրաժարականի և բարեփոխումների իրականացման պահանջներով բողոքի ցույցերին նախօրեին ավելի քան հազար մարդ է մասնակցել․ շուտով այն զանգվածային բախումների է վերաճել։

 

Ցուցարարները գրավել են արտգործնախարարության, էլեկտրաէներգիայի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև բանկերի ասոցացիայի շենքերը։ Մարդիկ ոստիկանության աշխատակիցների վրա քարեր ու ճայթուկներ են նետել, ինչին ի պատասխան՝ նրանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել։

Քաղաքականություն

Պատահարներ