Ես ասեցի՝ տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեզ մի պատի տակ կսատկացնեն. Գասպարյանը` «Ազատության» լրագրողներին

Երեկ, երբ տեսա ինչ աղմուկ է բարձրացվել, դա ինձ ստիպեց, որ բացատրություն տամ: Այս մասին  այսօր Para.Tv լրատվական կայքին տված հարցարույցում ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով երեկ Ազատություն ռադիոկայանի կողմից իր տունը նկարահանելու Գասպարյանը  նշեց, որ տեսել է իր տան վրա տասը մետր բարձրության վրա դռոն է գործում, սկզբից մտածել է  ահաբեկչության և պրովոկացիայի մասին, քանի որ  առաջին անգամը չէ, որ  դռոնով նկարահանել են այդ  տարածքը: Սակայն, Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ նախորդ երկու  նկարահանումը կատարվել է լճի վրա, իսկ այս նկարահանումը եղել է անմիջապես տան վրա:

 

«Նստել եմ իմ կվադրոցիկլը և դուրս եմ եկել, մտածել եմ այդ տարածքը խոցելի է: Տեսել եմ, որ դռոնը շարժվում է դեպի վերև, այդ ուղղությամբճանապարհով գնացել եմ: 300-400 մետր հեռու տեսել եմ կանգնած 2 ավտոմեքենա  և մեքենայից դուրս եկած 6-7 քաղաքացիներ,  ես գնացի կանգնեցի նրանց  կողքը: Նրանցից մեկի ձեռքին տեսա հեռակառավարման վահանակ, ասեցի․ «Սա ի՞նչ է տղա, ասեց պուլտ ա, ասեցի ինչ պուլտ է, ասաց՝ իմ պուլտն է, ասեցի՝ այդ դռոնը դուք եք բաց թողել իմ տուն, ո՞վ եք դուք: Իրենք այլայված էին, իրենք 5-6 հոգով էին ես մենակ: Ես վրդովված էի, որովհետև հազար բան է տեղի ուեննում: Ավելին ասեմ, ժամանակին՝ երկու- երեք  տարի առաջ ԱԱԾ-ում գիտեմ, որ խումբ կար, որը մահափորձ էին կազմակերպել, ես գիտեմ ԱԱԾ-ն նրանց վերցրել էր և  մեկ ամիս հետո, նրանց բաց են թողել և չգիտեմ այդ գործի ճակատագիրը ի՞նչ է եղել: Եթե 6-7 հոգի 30 տարեկան երիտասարդները վախենում են ինձանից՝ 62 տարեկանից, թող շարունակեն վախենալ և պետք է վախենան, որովհետև, երբ մտնում են մարդու տուն, պետք է հասկանան, որ այդպես չի աշխատելու, ընտանիքը սրբությունն է և իմ փոքր հայրենիքն է, իմ փոքր տունը, որը ես պաշտպանում եմ: Ինչպես պաշտպանել  եմ իմ մեծ հայրենիքը՝ մեծ տունը՝ 40 տարի տարի շարունակ»,- նշեց նա:

 

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ իրեն տեղեկացրել են, որ  Ազատություն ռադիոկայանից են. 

«Ես ասեցի՝ տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, մի օր ձեզ խիստ կպատժեն՝ հաշվեհարդար կլինեն, մի պատի տակ կսատկացնեն՝, մի արեք տենց բաներ, դուք չեք պատկերացնում ինչը ինչից հետո է հիմա ես ձեզ ասում եմ հավաքեք և գնացեք: Ես ասեցի ձեզ, որ լրատվություն չեմ ճանաչում, ձեզ դիտում եմ՝ որպես իմ բնակարան ներխուժող մարդիկ: Գնացեք ձեր ղեկավարին ասեք, որ ձեզ  սովորեցնեն Սահմանադրական իրավունքը ի՞նչ է նշանակում և գլուխները կախ գնացել են»:

 

 

Քաղաքականություն