Խոշոր ավտովթար. ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիտակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ