Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. Պուտինի աղջիկը պատվաստվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Պուտինի խոսքով ՝ պատվաստումը պետք է լինի կամավոր: ՌԴ նախագահը նշել է նաև, որ իր դուստրերից մեկը արդեն պատվաստվել է Covid-19-ի դեմ:

 

«Որքան ես գիտեմ, առավոտյան աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսի դեմ»,- ասել է նախագահը:
Պուտինն առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյին խնդրել է մանրամասն տեղեկացնել այդ մասին: «Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձեւավորում եւ, կրկնում եմ, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»,- հավելել է Ռուսաստանի ղեկավարը:

Քաղաքականություն

Պատահարներ