Սննդային թունավորմամբ հոսպիտալացված քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից. Վեդու ԲԿ-ի տնօրեն

Երկու օր առաջ  Արարատի մարզում տեղի ունեցած էքնահողի արարողության ժամանակ  սննդամթերք օգտագործելու հետևանքով մի խումբ քաղաքացիներ «սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ էին տեղափոխվել:

 

Վեդու ԲԿ-ի տնօրեն Արամայիս Գրիգորյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ կոնկրետ, թե ինչ սնունդից են թունավորվել քաղաքացիները, չի կարող ասել.«Մի մասն ասում է միս եմ կերեկ, մի քանիսը՝ երշիկ, կոնկրետ թե որ սնունդից է եղել թունավորումը, չեմ կարող ասել և դա մեր գործառույթն էլ չէ»։

 

Գրիգորյանը նշեց, որ քաղաքացիների վիճակը եղել է բավարար.«Նրանք հիվանդանոցում ամբուլատոր բուժում են ստացել, և մի քանի ժամ հետո դուրս են գրվել։ Ծանր դեպքեր չեն եղել»։

 

Հարցին՝ հետազոտության արդյունքներով այլ խնդիրներ չե՞ն պարզվել, ԲԿ-ի տնօրենը նշեց, որ ոչ, եղել է միայն սննդային թունավորում։

Նշենք, որ Արարատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Ս. Հայրապետյանի տանը՝ էքնահողի արարողությանը մասնակցելու ժամանակ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ