Լուսանկարներ. «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի հարակից տարածքը սկսում է պուրակի տեսք ստանալ

«Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի հարակից տարածքը սկսում է պուրակի տեսք ստանալ: 
Տարիներ շարունակ ոռոգում չլինելու պատճառով ծառերը չորացել են, կանաչը` վերացել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

«ՀՈԱԿ-ի ուժերով գոտում արդեն գործում է ոռոգման համակարգը,  տարածքը մաքրվել է, նախապես ծանուցելուց հետո հատվել են անկենդան ծառերը: Արդեն կանաչն է գերակշռում:

Առաջիկա մեկ տարվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանի ծրագրով, պուրակը վերջնականապես կբարեկարգվի»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

 

 

Քաղաքականություն