Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահին կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ, քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի այլ հարցեր:

«Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում ամրապնդելու   պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսին գրանցված սրացման համատեքստում: Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության էսկալացիային նպաստող գործողություններ թույլ չտալու կարևորությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

Մինչ այդ պատվաստանյութի գրանցման առնչությամբ Պուտինին շնորհավորական ուղերձներ էին հղել Ղազախստանի, Արգենտինայի և Պաղեստինի նախագահները, իսկ Մոլդովային նախագահը ՌԴ դեսպանին էր շնորհավորել:

Քաղաքականություն

Պատահարներ