ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելա ուղևորվող իրանական լցանավերի վառելիքը

Ամերիկյան իշխանություններն առաջին անգամ բեռ են առգրավել իրանական լցանավերից, որոնք ուղևորվում էին Վենեսուելա։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Խոսքը Luna, Pandi, Bering և Bella լցանավերի մասին է, որոնք Իրանից վառելիք էին տեղափոխում Վենեսուելա։ Պարբերականի հաղորդմամբ՝ ներկայում նավերը տեղափոխվում են Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաք։

Նշվում է, որ լցանավերի կալանման համար Վաշինգտոնը ռազմական ուժի չի դիմել։ Մանրամասներ չեն հաղորդվում։

Ամերիկյան դատախազության փոխանցմաբ՝ 4 լցանավերը Վենեսուելա էին փոխադրում 1․1 մլն բարել բենզին։

Քաղաքականություն

Պատահարներ