Մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC-ի «Hard talk» հաղորդմանը: Դրա շրջանակներում Հայաստանի ղեկավարներն անդրադարձել է նաև մեր երկրի տնտեսական վիճակին: Նրա խոսքերով՝ 2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ 

 

Վարչապետը նշել է, որ տնտեսական հաջողությունից զատ, մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։

 

«Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության առումով, այլև տնտեսական ցուցանիշներով։ Իհարկե, համավարակով պայմանավորված իրավիճակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին»,- ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ