Այս շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ. ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների

Օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց, հայտնում են ՊԲ-ից: 

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ