700 միլիոն եվրո. Մեսսին նոր պայմանավորվածություն է ձեռք բերել. կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր City Football Group հոլդինգային ընկերության հետ 5-ամյա պայմանագրի շուրջ: 

 

Ինչպես հայտնում է Daily Record-ը, կողմերը պայմանավորվել են 700 միլիոն եվրո արժողությամբ հնգամյա պայմանագրի շուրջ: 33-ամյա արգենտինացին երեք տարի կանցկացնի «Մանչեսթեր Սիթիում», որից հետո կուղևորվի ամերիկյան «Նյու Յորք Սիթի» ակումբ, որտեղ կխաղա ևս երկու մրցաշրջան: 

Լրատվականը նշում, որ Մեսսիին առաջարկվել է նաև բաժնեմաս ընկերությունում, բայց ֆուտբոլիստը կարող է նախընտրել դրափոխարեն գումար ստանալ, քանի որ City Football Group-ի բաժնետոմսերի գնահատման հետ կապված դժվարություններ կան:

Քաղաքականություն

Պատահարներ