Եվրոպացի դեսպանները հերթապահում են Սվետլանա Ալեքսիևիչի տանը

Շվեդիայի արտաքին գործերի նախարարը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել Բելառուսից, որում դիվանագետներն են՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի տանը:

Եվրոպական երկրների դեսպանները հերթապահում են գրականության գծով Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի տանը` վերջինիս առևանգումը կանխելու համար:

Լուսանկարում Շվեդիայի դեսպանն է և Գերմանիայից, Լիտվայից, Սլովակիայից և Չեխիայից դիվանագետներ: Վերջիններս այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ Ալեքսիևիչը սկսել է անհայտ հեռախոսահամարներից զանգեր ստանալ:

Քաղաքականություն

Պատահարներ