Պորոշենկոյի դեմ 15 նոր քրեական գործ է հարուցվել

Պյոտր Պորոշենկոյի դեմ 15 քրեական գործ է հարուցել, հայտնել է նրա փաստաբան Իգոր Գոլովանը, գրում է ria.ru-ն։

Գոլովանի խոսքով՝ Պորոշենկոյին մեղադրում են ՔՕ-ի 15 հոդվածների, այդ թվում ՝ «տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության», «պետական իշխանության զավթման», «պետական դավաճանության», «ուրիշի սեփականության յուրացման», «ահաբեկչության ֆինանսավորման» և «համակարգչային ցանցերի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների աշխատանքին միջամտելու» համար:

Նշվում է, որ նախկին նախագահն այս գործերում դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։
Վերջինիս փաստաբանը նոր գործերն անվանել է «դատարկ ու շինծու», ինչպես և նախորդները։ Նրա կարծիքով՝ այդպիսով իշխանությունը շարունակում է Պորոշենկոյի քաղաքական հետապնդումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ կառավարությունն ընդլայնել է այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում և ցանկում է ներառվել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։
 

Քաղաքականություն

Պատահարներ