Ջերմուկցիները Ամուլսարի շահագործման դեմ ակցիա են իրականացնում

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա անցկացվեց Ջերմուկում։

Նշենք,  որ Ամուլսարի պահապան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին ունենք կալանավորված  Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։

Այո՛ ,մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն,  բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։

Մեր կարծիքով  խտրական է , երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում  քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ ։

Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։

Մեր կարծիքով խտրական է, երբ  ասում են՝ օրերս ծեծկռտուք է  տեղի ունեցել, բայց ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։

Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով,  մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված   քաղաքացիներին»։

Քաղաքականություն