ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց. կշարունակվի վաղը

ՍԴ-ում աշխատանքային նիստն ընդմիջվեց, կշարունակվի վաղը՝ 10։30-ին , լրագրողներին ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Նա ասաց, որ քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել։

Շաթիրյանը հաստատեց, որ ինքնաառաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։

 

Քաղաքականություն

Պատահարներ