Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի հարձակման հետևանքվ այս պահին հաստատված երկու քաղաքացիական զոհ կա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։


Արտակ Բեգլարյանը նշեց, որ ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել։

 

«Այդ բնակավայրերի մեջ ներառյալ բոլոր քաղաքները՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Ասկերանը, Քարվաճառը, Բերձորը, դրա հետևանքով դեռևս մեր փաստահավաք առաքելությունը համապաստախան փաստերը ճշտում է», - ասաց նա։

ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ այս պահի դրությամբ մի քանի հարյուր անշարժ գույքի ու ենթակառուցվածքների վնաս կա՝ ճանապարհներ, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ։

Քաղաքականություն

Պատահարներ