Թուրքիան պետք է հրաժարվի Ղարաբաղում «կրակի վրա բենզին լցնելուց». Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատագամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել Արցախում Ադրբեջանի սանձասերծած պատերազմին Թուրքիայի հայտարարությունների հետ կապված։ 


Կարո Փայլանը Twıtter-ի իր էջում գրել է. Արցախում հայ կական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ մեծ բախումներ են։ Թուրքիան պետք է հրաժարվի այդ պատերազմում «կրակի վրա բենզին լցնող» կողմ լինելուց։ 

Այս պատերազմում հաղթող չի լինի, կորցնելու են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները։ Թուրքիայի ԱԳՆ, զինադադարի հաստատման համար պատասխանատվություն վերցրեք»։

Քաղաքականություն

Պատահարներ