Շտապեցիր, հորիցդ շուտ հասար իր անմահ ընկերներին

Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս: Այս մասին տեղեկանում ենք է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։

«2016 թ. ապրիլյան պատերազմում իր հերոսական մասնակցության համար Շավարշը պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան, Աղբյուր Սերոբ մեդալներով և ՀՀ ՊՆ հուշամեդալով:

 

2017 թ. Շավարշը վերադարձավ ՀԱՀ` ուսումը շարունակելու և որակավորված մասնագետ դառնալու համար: Լինելով հերոս՝ նա կամավոր մեկնեց առաջնագիծ, քանի որ այս վերջին հակամարտությունը արդեն իսկ վերաճել էր պատերազմի, և շարունակեց պայքարել հանուն իր հայրենիքի: Անգամ առաջնագծից նա շարունակում էր բարձր տրամադրությամբ ծառայել իր երկրին: Նրա մահը հսկայական կորուստ է մեր համայնքի և երկրի համար:

 

 

Մեր մտքերն ու աղոթքները Շավարշի ծնողների, ընտանիքի, ընկերների և դասընկերների հետ են: Մենք սգում ենք երիտասարդ կյանքի այս ողբերգական կորուստը, որի ապագան խոստումնալից էր»:

«Ինչ ասեմ, խոսքեր չեմ գտնում։ Շավարշը յուրահատուկ տղա էր։ Բոլորին հասնող, հարգանքով։ Բավական էր մեկը նեղվեր մի բանից՝ կմոտենար, հարցուփորձ կաներ, անպայման պիտի մի բանով օգներ»,– aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված, կապանցի Շավարշ Մուրադյանի դասղեկ Կարինե Վարդանյանը։
 

Ի դեպ, Շավարշը տանը չէր ասել, որ առաջնագիծ է մեկնում։ Նրա փոքր եղբայրը նույնպես Արցախում է ծառայում։ Շավարշը Կապանում ճանաչված ազատամարտիկ, մարտական ջոկատի հրամանատար Մարտուն Մուրադյանի որդին է: Օգտատեր Վահագն Համբարձումյանը Ֆեյսբուքում գրել է․ «Մարտուն ջան, խոնարհվում եմ որդուդ անմար հիշատակին…Հանգչիր խաղաղությամբ ՀԵՐՈՍ տղա, հազար ափսոս, շտապեցիր, հորիցդ շուտ հասար իր ԱՆՄԱՀ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ…»։
 

Քաղաքականություն

Պատահարներ