Թեհրանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու Իրանի պատրաստակամության մասին:

Ինչպես հաղորդում է «ԻՐՆԱ» գործակալությունը, հեռախոսազրույցի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հաստատել է Իրանի սկզբունքային դիրքրոշումը և կայուն խաղաղության հասնելուն աջակցելու պատրաստականությունը:

Կողմերը նշել են նաև տարածաշրջանային նախաձեռնությունների կարևորությունը բազմամյա հակամարտության կարգավորման հարցում:

Քաղաքականություն

Պատահարներ