Ծնվել է արցախցի Իրինա Ստեփանյանի 4-րդ երեխան` Վերոնիկան. հայրը առաջնագծում է

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է արցախցի, Տող գյուղի բնակչուհի Իրանա Ստեփանյանի 4-րդ երեխան` Վերոնիկան:

Այդ մասն հայտնում են բժշկական կենտրոնից:

«Վերոնիկայի մայրը` Իրինան հուզված էր, որովհետև ամուսինն առաջնագծում է, իսկ 12 հոգուց բաղկացած ընտանիքը Երևանում սպասում է նրա վերադարձին։ 3000 գրամ քաշով ու 48սմ հասակով գեղեցկուհու լույս աշխարհ գալուն օգնել է մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Սիրունյանը։

Լուսանկարում Վերոնիկան դժգոհ է քնած։ Ինչո՞ւ։ Երևի զգացել է, որ իր հարազատ գյուղը՝ Տողը հրետակոծել են։ Բայց հոգ չէ, որովհետև Մենք բոլորս կառուցելու ենք, շենացնելու ու հաղթելու ենք մեր երկիրը, անկախ թշնամու ցանկության ։
Շնորհակալություն բուժաշխատողներին՝ թիկունքի սպիտակ զինվորներին»: 

Քաղաքականություն

Պատահարներ