Ֆրանսիայում չեչեն տղամարդը կտրել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ներկայացրած ուսուցչուհու գլուխը. ТАСС

Երեկ երեկոյան Ֆրանսիայի Կոնֆլայն-Սենտ-Օնորին քաղաքում՝ դպրոցի հարևանությամբ, հարձակում էր տեղի ունեցել պատմության ուսուցչուհու նկատմամբ:  18-ամյա երիտասարդը, որն, ըստ ԶԼՄ հրապարակումների, ազգությամբ չեչեն է, կտրել է կնոջ կոկորդը: Այս մասին հայտնում է ТАСС-ը, հանցագործությունը կատարած երիտասարդը փորձել է վախեցնել ոստիկաններին, սակայն սպանվել է նրանց կողմից արձակված կրակոցից: Նրա ինքնությունը դեռ պարզ չէ:
 

Հետաքննության փոխանցած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 5-ին դպրոցում խոսքի ազատությանը նվիրված կայացած դասերից մեկի ժամանակ սպանված ուսուցչուհին Մուհամմեդ մարգարեի վերաբերյալ ծաղրանկար է ցուցադրել: Դրանից հետո նա իր դասարանում սովորող աշակերտների ծնողներից պարբերաբար տարբեր սպառնալիքներ ստանալ և այդ առնչությամբ բողոքներ է ներկայացրել ոստիկանություն:

Դեպքի վայր մեկնած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ կատարվածը ահաբեկչություն է որակել:
 

Երկրի նախագահ Էմմանուել Մակրոնը ուսուցչուհունկատմամբ տեղի ունեցած հարձակումը ահաբեկչություն է անվանել: 

«Սպանված ուսուցչուհին իսլամիստի ահաբեկչության զոհ է դարձել»,- հայտարարել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ