Երկիրս հարձակումների է ենթարկվում. եթե անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում. Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Chess24 պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը:

«Իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եթե անհրաժեշտ լինի, ես կմիանամ բանակին: Մենք պաշտպանում ենք մեր խաղաղ ապրելու իրավունքը: Յուրաքանչյուր հայի համար այս պահին սա է միակ մտահոգությունը: Ես վերադանում եմ և կանեմ ամենն, ինչ իմ ուժերի սահմաններում է երկրիս օգնելու համար»,- ասել է Արոնյանը:

Արոնյանն այս հարցազրույցը տվել է Նորվեգիայում ընթացող առաջնության եզրափակչում Մագնուս Կառլսենի նկատմամբ տարած հաղթանակից մեկ օր անց:  

Քաղաքականություն

Պատահարներ