Դիվերսիոն խմբերի չեզոքացումը շարունակվում է մինչ այս րոպեները. Հովհաննիսյան

Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ մինչև կենտրոն թեժ մարտեր տեղի չեն ունեցել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը։

«Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրությից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

 

«Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

 

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ դիվերսիոն խմբերի չեզոքացումը շարունակվում է մինչ այս րոպեները։

Քաղաքականություն

Պատահարներ