Նիդեռլանդներում Էրդողանին անվանել են ահաբեկիչ և ծաղրանկար հրապարակել

Նիդեռլանդների ընդդիմության ճամբարի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսը Twitter-ում սկանդալային գրառում է արել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում և թուրքական լրատվամիջոցներում, հայտնում է Ermenihaber-ը:

Վիլդերսը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկար, որը ծաղրում է թե՛ Էրդողանին, թե՛ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը։ Հոլանդացի քաղաքական գործիչն իր հրապարակած ծաղրանկարին կից գրառում է արել՝ Էրդողանին անվանելով ահաբեկիչ:

Վիլդերսն ավելի վաղ մեկ այլ սկանդալային գրառում էր արել՝ նշելով․ «Ովքեր սիրում են Էրդողանին, թող չքվեն այս երկրից»։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է հրապարկված ծաղրանկարին։ Twitter-ում նա գրել է, որ մուսուլմանների համար Եվրոպան աստիճանաբար վերածվում է ավելի վտանգավոր վայրի։

Քաղաքականություն

Պատահարներ