Անկարայի գլխավոր դատախազությունը վարույթ է հարուցել ֆրանսիական Charlie Hebdo-ի դեմ

Անկարայի գլխավոր դատախազությունը ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի նկատմամբ վարույթ է հարուցել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակման հետ կապված, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գործը հարուցվել է ամսագրի աշխատակիցների նկատմամբ։ 
Հեղինակավոր Reuters գործակալության տվյալներով՝ Թուրքիան մտադիր է իրավական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այս ծաղրանկարի հրապարակման առնչությամբ։  Նշվում է, որ համապատասխան դիրքորոշմամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակը:
Ամսագրի ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ վիճակով բարձրացնում է իր կողքին կանգնած սպասուհու զգեստի փեշը։ Պատկերին կից ասվում է, որ «Էրդողանն անձնական կյանքում շատ ուրախ մարդ է»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և մահմեդական որոշ երկրների միջև լարվածությունն առաջացել է հոկտմբերի 16-ին Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատման դեպքից հետո։ Հայտնի է, աշակերտն ուսուցչին գլխատել է, քանի որ վերջինս Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն է ցույց տվել: Այս դեպքից հետո Մակրոնը խոստացել է պայքարել իսլամիստական անջատողականության դեմ, որը նրա կարծիքով՝ տարածվում է Ֆրանսիայի մուսուլմանական որոշ համայնքներում։ 
Մակրոնի այս հայտարարության պատճառով Էրդողանը հայտարարել է, թե նա «հոգեկան խանգարումներ» ունի, ինչց հետո էլ Փարիզն իր դեսպաանին հետ է կանեչել Անկարայից, իսկ Էրդողանը՝ կոչ արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։ 

Քաղաքականություն

Պատահարներ