ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում թուրքի կողմից գլխին մուրճի հարված ստացած հայի վիճակը ծանր է

Ֆրանսիայում թուրքի կողմից գլխի շրջանում վիրավորում ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բնակվող հայերը հաջակցություն Հայաստանի և Արցախի փակել են խոշոր մայրուղիներից մեկը, որի ժամանակ խցանման մեջ գտնվող թուրքը մուրճով հարվածել էր ակցիայի ֆրանսահայ մասնակցի գլխին:

Հայ ցուցարարաները մուրճը վերցրել են իրենց մոտ: Այն փոխանցելու են տեղի ոստիկանությանը:

«Մակրոնը թող տեսնի՝ ինչ է կատարվում: Այսօր մեր երեխաների դեմ են, վաղը մյուս ժողովուրդների դեմ է արվելու սա: Նույն տեռորն է: Էրդողանը տեռորիստ է», - ասաց ակցիայի ֆրանսահայ մասնակիցը:

Հայերը Ֆրանսիայում շարունակում են խաղաղ ակցիան՝ վանկարնելով «Արցախը մերն է»:

Քաղաքականություն

Պատահարներ