ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիցցայում եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել. կան զոհեր

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը Նոտր-Դամ եկեղեցու դիմաց դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Express պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9։00-ի սահմաններում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ 3 մարդ մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Հարձակվողին ձերբակալել են։

Նիցցայի քաղաքապետը չի բացառում, որ դա եղել է ահաբեկչություն։

Քաղաքականություն

Պատահարներ