ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրք զինվորները քաղաքացիական հագուստով անձանց հետ հավանաբար փորձել են հատել Հունաստանի սահմանը

Հունաստանի սահմանապահ ուժերը նախօրեին Եվրոս շրջանում տարօրինակ մի միջադեպի են ականատես եղել. թուրք զինվորները քաղաքացիական հագուստով անձանց հետ հավանաբար փորձել են հատել Հունաստանի սահմանը, գրում է greek-city-times.com կայքը։

 

Տեսանյութի կադրերում երևում է, որ թուրք զինվորների ձեռքում ինքնաձիգեր կան։ Նշվում է, որ ամեն բան սկսվել է Ջեմիստի շրջանում, երբ հունական իշխանությունները աստղադիտարանի տարածքում նկատել են հավանաբար գաղթականների, որոնք փորձել են անօրինական կերպով Հունաստանի տարածք ներթափանցել։ 

Հայտնի է, որ հունական սահմանապահ ուժերը հնչեցրել են տագնապի ազդանշան, որից կարճ ժամանականց անց գետի մոտ 5 զինված և 4 անզեն մարդ է հավաքվել։ Հույն սահմանապահների ներկայությունը նկատելուն պես վերջիններս շտապել են լքել տարածքը։ Հունական կողմը չի բացառում, որ այդ անձինք փորձել են անօրինական եղանակով Հունաստանի տարածք ներթափանցելու տարբերակներ փնտրել։

Քաղաքականություն

Պատահարներ