Օրվա լրահոս

Ամերիկյան Garmin տեխնոլոգիական ընկերությանը հայտնի է դարձել, որ իր արտադրանքներից մեկը կիրառվում է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում` Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու նպատակով: Այս մասին ընկերությունը հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում:

Garmin-ը դատապարտել է բռնությունը և ցավակցություն հայտնել խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:

«Այս անօդաչու թռչող սարքերում օգտագործվող Garmin-ի արտադրանքը կոմերցիոն, ոչ ռազմական նշանակության է, և լայնորեն հասանելի է գնման համար: Այն նախագծված չէ ռազմական օգտագործման համար, և նույնիսկ նախատեսված չէ անօդաչու թռչող սարքերում կիրառելու համար:

Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է մեր արտադրանքը հայտնվել այս անօդաչու թռչող սարքերում, և հետաքննությունից հետո համապատասխան գործողություններ կձեռնարկենք՝ կանխելու մեր արտադրանքի այս եղանակով օգտագործումն ապագայում»,-նշել է ընկերությունը:

Վերջին նորություններ