«Спасибо России»՝ Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցն է վերսկսել ուսումնական գործընթացը, որը դադարեցվել էր ղարաբաղյան հակամարտության պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սեպտեմբերի վերջին ԼՂՀ իշխանությունները որոշում էին կայացրել դադարեցնել ուսումնական գործընթացը տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պատճառով, որից հետո դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին:

«Այսօր ուսումնական գործընթացն է վերսկսում առաջին դպրոցը Ստեփանակերտում։ Հետագայում բացվելու են նաև մյուսները», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը։

Միջոցառմանը ներկա էին նաև ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, որոնք ուսումնական հաստատությանը նոր հեռուստացույց նվիրեցին։


 

Քաղաքականություն

Պատահարներ