Սա հատուկ առաքելություն է. Յուրի Ջորկայեֆ

Ֆրանսիական մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Երևան ժամանեց: Պատվիրակության կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպություններ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավարությունը: ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել հայ ընտանիքներին, որոնք կորցրել են երեխա, եղբայր, բարեկամ, ընկեր ...:  Յուրի Ջորկաեֆը նշել է, որ  Ֆրանսիան և ֆրանսիայի սփյուռքը միավորվել են այս օրերին, եւ աա հատուկ առաքելություն է, որը ղեկավարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳՆ պետքարտուղարի ու ճգնաժամային կենտրոնի կողմից: Հայաստանի բարի կամքի դեսպանը հաղթաթուղթ է համարում այստեղ ունենալ Ֆրանսիայի դեսպանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է նաև, որ հակամարտության հենց առաջին օրվանից մտածում էին, ինչպե՞ս կարող են միջամտել, երբ հրադադ հաստատվեց, եւ որոշեցին ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացնել պետական կառույցները, ՀԿ- ները, ասոցիացիաները, հիմնադրամը, որպեսզի կարողանան հնարավորինս արագ արձագանքեն իրավիճակին: 

 

 

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ