Խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Սարալանջի ճանապարհի կամրջի վրա բախվել են Nissan Tiida, BYD, Mercedes, Toyota Camry և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։  Փաստի առիթվ  նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքությունը։ Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Երևանի ՃՈ կառավարման կենտրոն, որ վիրավորներից մեկը մահացել է։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ