Բողոքի ցույց Վրաստանում. կան տասնյակ բերման ենթարկվածներ

Վրաստանում  ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում «Վրացական երազանք» կուսակցության համագումարին ընդառաջ։
 

Ակտիվիստները բողոքում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Իրենց խոսքով՝ դրանք կեղծել են իշխող կուսակցության անդամները, և որ հենց նրանք են «գողացել ընտրությունները» վրաց ժողովրդից։
 

Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ հավաքվածները փորձել են գունավոր ծխարձակիչներ վառել և պարզել «Չենք համակերպվի գողացված ընտրությունների հետ» գրությամբ պաստառ։

Քաղաքականություն

Պատահարներ