Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի հատուկ տեխնիկան ամբողջությամբ ներգրավված է ձնամաքրման աշխատանքներում. Կարապետյան

Այսօր՝ վաղ առավոտվանից Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան և աշխատակիցները ամբողջությամբ ներգրավված են ձնամաքրման աշխատանքների մեջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա նշել է, որ գործի է դրվել համայնքային հիմնարկի 29 միավոր աղցան և ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 բեռնաթափ.«Ձնամաքրման գործին  ներգրավված են նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները: Աշխատանքներն ընթանում են բոլոր վարչական շրջաններում»:

Քաղաքականություն

Պատահարներ