Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստում կրքերը խիստ լարվեցին, կողմերը բղավեցին միմյանց վրա, հայտարարվեց ընդմիջում
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քիչ առաջ նիստի ժամանակ կրքերը խիստ լարվեցին, կողմերը սկսեցին բղավել միմյանց վրա: Երբ դատախազ Գևորգ Բաղդասարյանը սկսեց խոսել Շուշիի մասին՝ հայտարարելով, որ ինքը չի պաշտպանում հանձնողներին, մյուս կողմից ինչ-որ հայտարարություն հնչեց:
«Հարգելի դատարան, խնդրում եմ պարզաբանում: Ինձ թվաց, հայտարարվեց, որ ես եմ հանձնել: Ո՞վ էր ասում, որ ես եմ հանձնել, խնդրում եմ պարզաբանել, հաղորդում ներկայացնել»,-ասաց նա:
Այդ պահին արձագանքեց Յուրի Խաչատուրովը, ով ինչ-որ հայտարարություն արեց, ինչը լսելի չէր:
«Ի՞նչ է նշանակում հանձնողներից մեկը ես եմ, ինչի ես հանձնո՞ղ եմ»,-բղավեց դատախազը:
«Ինչու ես գոռում»,-տեղից բարձր տոնով արձագանքեց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Կրքերը խիստ լարվեցին, կողմերը բղավեցին միմյանց վրա, ինչից հետո դատարանն ընդմիջում հայտարարեց՝ կես ժամով: