Վրաստանը ցանկանում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնել. Ռուսաստանը չի կարող խոչընդոտել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գտնում է, որ Ռուսաստանը չպետք է ազդի այս կամ այն երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուն, քանի որ խոսքը ինքնիշխան պետությունների մասին է: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

«Վրաստանը ցանկանում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնել, Ռուսաստանը չի կարող խոչընդոտել դրան: Վրաստանը կանդամակցի՞ ՆԱՏՕ-ին, դա միայն վերաբերում է Վրաստանին և դաշինքին»,-հայտարարել է Ստոլտենբերգը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանին և Ուկրաինային ու համատեղ զորավարժություններ անցկացնում:

Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը հերքել է այն պնդումները, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ագրեսիվ է պահել իրեն, երբ համաձայնվել է իր շարքերն ընդունել Վարշավայի պայմանագրի կազմակերպության երկրներին:

Ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի՝ խոսքը դեպի Արևելք ՆԱՏՕ-ի էքսպանսիայի մասին չէ, քանի որ այդ երկրները, համապատասխան ժողովրդավարական գործընթացների, իրենք են որոշել մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ:

 

Քաղաքականություն

Պատահարներ