Թալանել են հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 18-ին նշված ոստիկանություւն դիմած Երևանի բնակիչ Էրիկ Յախուջյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ հունվարի 17-ի ժամը 17:00-ից մինչև հունվարի 18-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մարգարյան փողոցի 14/57 հասցեում կառուցվող «Հայէկոնոմբանկ»-ի դրսի օդորակիչները տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են:


Է. Յախուջյանը դեպքի վար ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ինքը աշխատում է «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակ մասնաճյուղում՝ որպես կառավարիչ:

Քաղաքականություն

Պատահարներ