ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ «դղյակի» , հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Գագիկ Ջհանգիրյան

Ձեր ասած «իմ դղյակը» Մոնումենտում չի, բացի այդ, այնտեղ դղյակային որևէ բան չկա, այնտեղ հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ի՞նչ միջոցներով է ձեռք բերել իր տունն ու բիզնեսները՝ լինելով մշտապես պաշտոնյա:

«Ասեմ ձեզ, էն ժամանակ էլ այնտեղ աղբանոց է եղել, այդ հողը, որ էն ժամանակ քաղաքապետարանն ինձ հատկացրել է, եղել է աղբանոց, էդ հիմա է աչք ծակում»,- ասաց նա:

Բացի այդ, Ջհանգիրյանը նշեց. «Քոչարյան Անդրանիկն ինձ դիտողություն էր արել, թե ինչի եմ ես այդ բնակարանի հարցին անդրադառնում այդքան մանրամասն, ասեց՝ պիտի ասեմ, որ Բաղրամյան փողոցի հարևանությամբ իմ եռահարկ սեփական տունը, որը կառուցվել է 89-90 թթ․, երբ ես պաշտոնյա չեմ եղել, վաճառել եմ, էդտեղ կառուցել եմ»:

Նա նշեց, որ այդ տունը վաճառել է թիֆլիսահայ վաճառականի, հիմա չգիտի էլ՝ ով է այնտեղ ապրում: «Այդ փողերով մենք քանդել ենք մեր հին սեփական տունը, նույն տեղում կառուցել ենք մեր բնակարանը»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ