Մխրճման գոտում եղել են «Ազգային հերոս»-ի կոչումներ. խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան

Մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ չլինի, ամեն ինչ արել ենք, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի և խրախուսել ենք նահանջը, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկմնա ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ մխրճման գոտում եղել են «Ազգային հերոս»-ի կոչումներ։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ եթե ինչ-որ մի ստորաբաժանումում ձախողում է լինում, այդ ստորաբաժանման հրամանատարը փոխվում է, հիմա ձախողել է նաև պետությունը ու պետք է փոխվի։

«Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու, սա է պատճառը, որ մենք մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ», - նշեց Պաշտպանության նախկին նախարարը։

Օհանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ամեն մի հայտարարությունից հետո փորձում են շտկել վիճակը։

«Բա այսպես չէր ուզում ասել, այսպես էր ուզում ասել, փորձում են հերքել յուրաքանչյուր արտահայտություն, այնպես է ստացվել, որ այսօր Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներն իրավունք չունեն հարց տալ վարչապետին. բոլոր հարցերը լղոզվում են, փակվում են», - ասաց Սեյրան Օհանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ