Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցիների վրա հարձակում գործած տղամարդուն

Ստամբուլի դատարանը կալանավորել է հունվարի 24-ին երեք ռուսաստանցիների վրա հարձակում գործած տղամարդուն: Այս մասին ՌԻԱ Նովոստի - ին հայտնել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

Ինչպես ճշտել Է գործակալության զրուցակիցը, նրան սպանության փորձի մեղադրանք են առաջադրել եւ բանտ են ուղարկել:

Կիրակի երեկոյան աղբահավաք Հասան Հուսեյն Յ.-ն, հոգեկան խանգարմամբ տառապող տղամարդը, դանակով հարձակվել է զբոսաշրջիկների, Ռուսաստանի քաղաքացիների՝ տղամարդու եւ երկու կանանց վրա, նրանց բոլորին հոսպիտալացրել են:

Հունվարի 26-ի առավոտյան իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստի- ի աղբյուրը, վկայակոչելով բժիշկներին, պատմել է, որ տուժածներից մեկը, որը ստացել է ինը վնասվածք, գտնվում է ծանր վիճակում, սակայն դեպի լավացում տանող միտում կա:

Հարձակումից հետո Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը զբոսաշրջիկներին կոչ է արել պահպանել անվտանգության միջոցառումները, չշփվել «կասկածելի անձանց հետ, զերծ մնալ հոգեկան անհավասարակշիռ անձանցից»:

Քաղաքականություն