Խնդրում եմ, եղե՛ք պատասխանատու. Վարդանյանը ԵԽԽՎ-ում դիմեց ադրբեջանցի պաշտոնյային

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ամբիոնից հորդորել է Ադրբեջանին պատասխանատվություն դրսևորել, կատարել Ժնյևյան կոնվենցիայի նորմերը և վերադարձնել հայ գերիներին: Նա իր ելույթում պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեիդովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանում պատասխանատու միակ ՀԿ–ներից մեկը Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն է:

 

«Պարո՛ն Սեիդով, իսկ հարցրե՞լ եք, թե ըստ ԿԽՄԿ-ի` ադրբեջանական իշխանությունները դրսևորում են արդյոք պատասխանատու վարքագիծ։ Ես կցանկանայի նշել որ ԿԽՄԿ-ն սոսկ ՀԿ չէ, այն կազմակերպություն է, որն արդեն մեկուկես դարից ավելի ակտիվորեն զբաղվում է պատերազմի զոհերի պաշտպանությամբ և բազմաթիվ այլ խնդիրների լուծմամբ։ Եվ խոսելով ԿԽՄԿ-ի մասին՝ մենք չպետք է մոռանանք, որ այն ոչ միայն ոչ կառավարական կազմակերպություն է, այլ նաև հովանավոր տերությունների փոխարինողը և օժտված է Ժնևյան մանդատով: Խնդրում եմ, պարոն Սեիդով, եղե՛ք պատասխանատու և կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունները։

Ես հույս ունեմ, որ մի օր ինչ–որ եղանակով Ձեր երկիրը կդրսևորի այս հարցի վերաբերյալ պատասխանատու վարքագիծ։ Շնորհակալություն»,– ասել է Վարդանյանը։

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ