Զգուշացում վարորդներին՝ ՀՀ որոշ ավտոճանապարհներ փակ և դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է։

Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների։

Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ Ամասիա գյուղում մառախուղ է։

Արագածոտնի մարզի Ապարան եւ Աշտարակ քաղաքներում, Թալինի տարածաշրջանում, Արմավիրի մարզի Արմավիր եւ Էջմիածին, Շիրակի մարզի Աշոցք եւ Ամասիա տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Քաղաքականություն