Լուկաշենկոն պատմել է, թե որտեղ է սովորելու իր կրտսեր որդին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, ինչպես և մյուս երիտասարդ բելառուսները, գնան արևմտյան երկրներում սովորելու, փոխանցում է Ռիա Նովոստին։

«Չեմ ցանկանում, որ իմ երեխան և դուք՝ իմ զավակները, Արևմուտքում սովորեք։ Դա արևմտյան տնտեսության համար է, հասկանո՞ւմ եք։ Այնտեղ ուղեղի լվացում են անում, հետագայում մարդիկ վերադառնում են և դառնում են ընդդիմադիրներ։ Արևմտյան բուհերը մեր հասարակության մեջ գործակալներ են պատրաստում»,- Մինսկում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն, երբ նրանք հետաքրքրվել են՝ ինչ համալսարանում է պատրաստվում սովորել երկրի ղեկավարի կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն։

 

 


  •  

Քաղաքականություն