ԱՄՆ-ը պատասխանել է՝ Ռուսաստանում բողոքի ցույցերին իր մասնակցության մասին մեղադրանքներին

ԱՄՆ-ն պատասխանել է՝ Ռուսաստանում չարտոնված բողոքի ակցիաներին իր մասնակցության մասին մեղադրանքներին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը դրա հետ կապ չունի։ Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ռուսաստանի կառավարությունը շատ է սխալվում, եթե հավատում է, որ դա կապված է մեզ հետ։ Դա իրենց հետ է կապված։ Կառավարության հետ», - ասաց նա։

ԱՄՆ պետքարտուղարը նաեւ նշել է, որ վերանայում է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատասխանը Ռուսաստանի հետ հարաբերությունների այլ ասպեկտների համատեքստում:

Քաղաքականություն