«Հեզբոլլահ»-ի մարտիկները Լիբանանում իսրայելական անօդաչու թռչող սարք են խոցել

Լիբանանյան «Հեզբոլլահ»  կուսակցությունը հայտարարել է Լիբանանի տարածքում անօդաչու թռչող սարքի խոցման մասին, հաղորդում է ռուսական Gazeta լրատվական կայքը:Իսրայելական թռչող սարքը խոցվել է Լիբանանի հարավային շրջանում:

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր Լիբանանյան սահմանին անօդաչու թռչող սարքի խոցման մասին:

Լիբանանի իշխանությունները բազմիցս բողոքներ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի Ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների` Լիբանանի օդային տարածք պարբերական ներխուժումների վերաբերյալ: Լիբանանյան բանակի հրամանատարությունը գրեթե ամեն օր հաղորդում է Լիբանանի երկնքում իսրայելական ավիացիայի գործունեության մասին, նշում է լրատվական կայքը:

Քաղաքականություն