ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երկիրը պետք է հիշի նման մարդկանց». Պուտինը մասնակցել է Ելցինի ոգեկոչման արարողությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 1-ին ծաղիկներ է դրել Բորիս Ելցինի շիրիմին: Ինչպես փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Պուտինը նշել է, որ երկիրը պետք է հիշի այնպիսի մարդկանց մասին, ինչպիսին Ռուսաստանի առաջին նախագահն էր:

«Հետին թվով բոլորը խելացի են, սակայն երբ իրադարձությունները կուտակվում են ձնագնդի պես, դա ամբողջովին այլ իրավիճակ է: Բորիս Նիկոլային երբեք չի խուսափել պատասխանատվությունից: Հենց դա էր առանձնացնում նրան, որ երբեք չէր վախենում պաստասխանատվությունն իր վրա վերցնելուց, ինչպես իր քայլերի, այնպես էլ երկրի ճակատագրի համար»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ինքն էլ երբեք չի մոռանա նրա մասին:  

ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ Ելցինը երկիրը ղեկավարել է պատմության ամենաբարդ ժամանակատվածներից մեկում, երբ դրված էր Ռուսաստանի՝ որպես անկախ միասնական և ամբողջական երկրի գոյության հարցը»:

Նշենք, որ այսօր Մոսկվայում ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել Ելցինի 90-ամյակի առթիվ:  

Քաղաքականություն