Արտակարգ դեպք Արարատի մարզում. մոտ 500 պտղատու ծառեր կրակի են մատնվել. Shamshyan

Արդեն  մեկ ժամից ավելի է,  ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո  Ցուցուլյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը գտնվում են Արարատի մարզի Արմաշ գյուղի վարչական տարածքում գտնվող, նույն գյուղի մի քանի բնակիչներին պատկանող մրգատու այգիների տարածքում: Գյուղի մի քանի բնակիչներ ահազանգել են Արմաշի գյուղապետարան, որ մեկ օր առաջ կասկածելի հանգամանքներում հրդեհ է բռնկվել իրենց կողմից տարիներ առաջ ստեղծված ծիրանի, խնձորի, խաղողի և մի քանի այլ մրգատու ծառերի այգիներում:  Այգիներում  առաջացած կրակի մասին երբ իմացել են, շտապել են հրդեհի վայր և սեփական ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:  Ինչպես  տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն ասում էին.  «Հալալ քրտինքով մեր ընտանիքներով ստեղծել ենք այս այգիները:  15-20 տարի, կարելի է  ասել, 24 ժամ խնամել ենք: Ցավոք, մոտ 500 ծառ  բներով այրվել են: Երևի 80 տոկոսն էլ բերք չտա: Ո՛չ թշնամիներ ունենք, ո՛չ էլ չուզողներ: Թե ո՞վ է դիտմամբ կամ անփութությամբ  կրակի մատնել մեր քրտինքը, չենք արող ասել»:    Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է  տուժած քաղաքացիների ինքնությունն ու  ինչքան վնաս են կրել նրանք: 

Քաղաքականություն

Պատահարներ